// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Արսենալի» նորեկ. Մխիթարյանը կարող է ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ

«Արսենալի» նորեկ. Մխիթարյանը կարող է ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լավագույններից մեկը դառնալ ԱՊԼ-ում: Այդպիսի կարծիք է հայտնել լոնդոնյան ակումբի նորեկ, պաշտպան Սոկրատիս Պապաստատոպոլուսը:

Ըստ հույն ֆուտբոլիստի, Մխիթարյանը կարող է ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալ, եթե վերականգնի այն մարզավիճակը, որն ուներ, երբ խաղում էր Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, գրում է Evening Standard-ը:

Մխիթարյանը 2015-16թթ. խաղաշրջանում 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ է դարձել գերմանական թիմի կազմում անցկացրած 52 խաղում:

«Նա հիանալի է խաղում...Գնդակով, առանց գնդակի, այն, ինչպես է գործակցում թիմի հետ, երբ գրոհի պահեր է ստեղծում՝ դա ուղղակի զարմանալի է: Այն, ինչ նա ցուցադրեց Դորտմունդում իր վերջին խաղաշրջանում, նրան դասեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստների շարքին: Կարծում եմ, որ նա կարող է լավագույններից մեկը դառնալ նաև Անգլիական պրեմիեր լիգայում»,-ասել է Սոկրատիսը:

Սոկրատիս Պապաստատոպոլուսը Մխիթարյանի հետ 3 խաղաշրջան է անցկացրել Դորտմունդում:

 Ուշագրավ
Մխիթարյանը հուսով է, որ «Արսենալը» կվերադառնա Չեմպիոնների լիգա
Հայ ֆուտբոլիստի օգտին է քվեարկել երկրպագուների 61 տոկոսը
Իր հերթին «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հույս է հայտնել, որ Մխիթարյանը կկարողան մասնակցել ադրբեջանական ակումբի հետ խաղին
Կարուանան, Կարլսենն ու Արոնյանը հավաքել են 5,5-ական միավոր