Օզիլը հեռանում է Գերմանիայի հավաքականից Էրդողանի լուսանկարի հետ կապված սկանդալից հետո

Օզիլը հեռանում է Գերմանիայի հավաքականից Էրդողանի լուսանկարի հետ կապված սկանդալից հետո

PanARMENIAN.Net - Հայտնի ֆուտբոլիստ Մեսուտ Օզլիը հայտարարել է Գերմանիայի ֆուտբոլի հավաքականից հեռանալու մասին:

«Սրտի ցավով և երկար մտորումներից հետո վերջին իրադարձությունների պատճառով ես այլևս չեմ խաղա Գերմանիայի համար միջազգային մակարդակում, քանի դեռ ինձ չի լքել ռասիզմի և անհարգալից վերաբերմունքի զգացողությունը»,-գրել է Օզիլը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ծագումով թուրք ֆուտբոլիստը խոստովանել է, որ «նախկինում մեծ հպարտությամբ և ոգևորությամբ է կրել գերմանական մարզահագուստը, սակայն, այժմ ամեն ինչ փոխվել է»: Օզիլը նշել է, որ միշտ ամեն ինչ արել է իր թիմակիցների, մարզիչների և «Գերմանիայի լավ մարդկանց» համար, սակայն, «այժմ Գերմանիայի ֆուտբոլային միության (DFB) բարձրաստիճան պաշտոնյաները չեն հարգում իր թուրքական արմատները և ներքաշում են քաղաքական քարոզչության մեջ, ապա դա արդեն վերջնագիծն է»:

«Ռասիզմը երբեք, երբեք չի կարող ընդունելի լինել», - ասել է ֆուտբոլիստը, գրում է Deutsche Welle-ն:

Օզիլը, մասնավորապես, պատմել է, որ փորձել է բացատրել միության նախագահ Ռայնհարդ Գրինդելին, թե ինչու է լուսանկարվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի պատճառով սկանդալ է առաջացել: Սակայն, Գրինդելն, ըստ ֆուտբոլիստի, ավելի շատ «շահագրգռված էր իր քաղաքական հայացքների մասին խոսել» և լուրջ չի ընկալել Օզիլի կարծիքը:

Օզիլը հայտարարել է, որ ՌԴ-ում առաջնությունից հետո Գրինդելը մեղադրել է իրեն ԳԴՀ հավաքականի վատ արդյունքի համար և կրկին պարզաբանումներ պահանջել Էրդողանի հետ լուսանկարի վերաբերյալ: «Ես այլևս քավության նոխազ չեմ ծառայելու նրա անիրավասության և իր աշխատանքը վատ կատարելու համար»,-գրել է Օզիլը՝ նկատի ունենալով DFB ղեկավարին:

Ավելի վաղ Օզիլը գրել էր, որ Էրդողանի հետ լուսանկարը ոչ մի կապ չունի ընտրությունների կամ քաղաքականության հետ, այլ ուղղակի «հարգանքի նշան էր» իր ընտանիքի երկրի բարձրագույն իշխանության հանդեպ: Լուսանկարն արվել է մայիսին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---