Թենիսիստուհի Գասպարյանը դուրս է եկել Նանչանում մրցաշարի երկրորդ շրջան

Թենիսիստուհի Գասպարյանը դուրս է եկել Նանչանում մրցաշարի երկրորդ շրջան

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հաղթահարել է առաջին շրջանի արգելքը չինական Նանչանում ընթացող մրցաշարում:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 225.000 դոլարը:

Գասպարյանը հաղթել է Չինաստանը ներկայացնող Սյույ Շիպինին, որին հաջողվել էր հաղթահարել որակավորման փուլն ու ընդգրկվել մրցողների հիմնական ցանկում, 6:1, 6:4 հաշվով: Մենամարտը տևել է 1 ժամ 25 րոպե: Գասպարյանը 5 էյս է կատարել և իրացրել 8 բրեյք-փոյնտից 4-ը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հաջորդ փուլում Գասպարյանը կխաղա Չժեն Շուայ-Սաբինա Լիսիցկի հանդիպման հաղթողի հետ:

Չինաստանը ներկայացնող Չժեն Շուայը մրցաշարի առաջին ռակետն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---