Ադրբեջանում ձերբակալել են հայկական երգ հնչեցրած DJ-ին

Ադրբեջանում ձերբակալել են հայկական երգ հնչեցրած DJ-ին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Նաբրանի քաղաքի հանգստի գոտիներից մեկում անցկացվող միջոցառումն ընդհատվել է ոստիկանության կողմից՝ հայկական երաժշտություն միացնելու պատճառով։

Ինչպես հայտնում է Median.az-ը, հայկական երաժշտություն միացնելու փաստը զայրացրել է քաղաքացիներին, ովքեր էլ բողոքել են ոստիկաններին։ Դեպքի վայր ժամանել է անձամբ Խուդաթի շրջանի ոստիկանության վարչության պետը։

Ոստիկանությունը շրջապատել է հանգստի կենտրոնի DJ Նագիև Աբդուլ Հալիգ օղլուին: Նագիևը, որը դիմադրություն է ցույց տվել ոստիկանությանը, ձերբակալվել է և բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունք:

Ըստ DJ-ի, երաժշտությունը նա վերցրել է հանգստի կենտրոնի պետի համակարգչից:

Խաչմազի շրջանային դատարանի որոշմամբ Նագիևը ձերբակալվել է 10 օրով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---