Կալիֆորնիայում տղամարդը վիճակախաղով ավելի քան կես միլիարդ դոլար է շահել25 հուլիսի 2018 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Mega Millions խաղարկության տոմս գնած անհայտ անձն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 522 մլն դոլար է շահել: «Շնորհավորանքներ Կալիֆորնիային, որը տանում է 5-րդ ամենախոշոր ջեքփոթը Mega Millions-ի պատմության մեջ»,-ասել է ընկերության ղեկավար Գորդոն Մեդենիցան, գրում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ տոմսը գնվել է Սան Խոսե քաղաքի խանութից: Տոմսի թվերը համընկել են վիճակախաղի շահող 6 թվի հետ: Եվս 8 մարդ գուշակել է 5 ճիշտ թիվ և կստանա երկրորդ մրցանակը՝ 1-3 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, շահող է եղել ավելի քան 3 մլն տոմս: Mega Millions խաղարկության պատմության մեջ ամենամեծ շահումը եղել է 656 մլն դոլար: Այն խաղարկվել է 2012-ի մարտին, հաղթողները 3-ն են եղել: Երկրորդ ամենախոշոր շահումը կազմել է 648 մլն դոլար, այն կիսել են 2 հաղթողներ: Երրորդ տեղում 536 մլն շահումն է, և վերջապես չորրորդ շահումը 533 մլն դոլար է եղել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |