Այվազովսկու, Տիցիանի, Ռենուարի կտավները կցուցադրվեն Ռուսաստանի Պետական գրադարանում

Այվազովսկու, Տիցիանի, Ռենուարի կտավները կցուցադրվեն Ռուսաստանի Պետական գրադարանում

PanARMENIAN.Net - Հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, ինչպես նաև Տիցիանի, Ռենուարի և հայտնի այլ նկարիչների կտավները սեպտեմբերին կցուցադրվեն Ռուսաստանի Պետական գրադարանում: Ցուցադրությունը կանցկացվի Բարձր արվեստի և դիզայնի սալոնի շրջանակում: Այդ մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

«Սեպտեմբերի 25-30-ը Մոսկվայում, Ռուսաստանի պետական գրադարանի Իվանովյան սրահում կանցկացվի Բարձր արվեստի և դիզայնի սալոն: Կներկայացվեն Տիցիանի, Էլ Գրեկոյի, Ռենուարի, Գոնչարովայի, Էքստերի, Կորովինի, Այվազովսկու և այլ մեծ նկարիչների գործերի ցուցահանդես»,-ասվում է հաղորդագրույան մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ցուցադրության համար իրենց ստեղծագործություններն են ներկայացրել փարիզյան Le Minotaure, Vallois, Lucas Ratton, Hom Le Xuan պատկերասրահները, ինչպես նաև Նյու Յորքի ABA, Մոնտե Կարլոյի Maison d"Art և այլ պատկերասրահներ:

Մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---