Վրաստանում օրինականացրել են մարիխուանան30 հուլիսի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Սահմանադրական դատարանն օրինականացրել է երկրում մարիխուանայի օգտագործումը: Հուլիսի 30-ին հրապարակվել է 3 ամիս քննվող գործի վերաբերյալ որոշումը, հայտնում է «Գիրչի» կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում: Դատարանը բավարարել է «Գիրչի» կուսակցության առաջնորդներ Զուրաբ Ջափարիձեի և Վախթանգ Մեգրելիշվիլիի հայցը, որոնք տարիներ շարունակ պայքարում են մարիխուանայի օրինականացման և թմրանյութերի ոլորտում քաղաքականության ազատականացման համար: Նրանք հայցով պահանջել են, որպեսզի բոլոր պատժամիջոցներն առանց բժշկի նշանակման մարիխուանա օգտագործելու համար համարվեն ոչ սահմանադրական: Ըստ կուսակցության առաջնորդների, մարիխուանայի օգտագործումը չի սպառնում որևէ արժեքավոր հանրային շահի, իսկ պատիժը մարիխուանա օգտագործողների դեմ միայն բարոյական փաստարկներից ելնելով, հակասում է անձի ազատ զարգացման իրավունքին, և համապատասխանաբար, հակասում է Վրաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածին: Ըստ դատարանի որոշման, մարիխուանայի օգտագործումը պատժելի է համարվում միայն այն դեպքում, եթե վտանգ է պարունակում երրորդ անձի համար, մասնավորապես, ուսհաստատություններում, տրանսպորտում և մարդկանց կուտակումների վայրերում օգտագործելու դեպքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ |