Մեքսիկայում ինքնաթիռ է վթարվել. Ոչ ոք չի զոհվել 1 օգոստոսի 2018 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկական Aeromexico ավիաընկերության Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որը կատարում էր Դուրանգո-Մեխիկո AM2431 չվերթը, վթարի է ենթարկվել Գուադալուպե Վիկտորիա օդանավակայանում թռիչքի պահին: Այդ մասին Twitter-ում հայտնել է ավիաընկերությունը: Ըստ տրանսպորտի նախարար Ժերարո Ռուիս Էսպարսայի, ինքնաթիռում 97 ուղևոր է եղել և անձնակազմի 4 անդամ: Ինչպես հայտնել է Դուրանգո գավառի նահանգապետ Խոսե Աիսպուրոն, վթարի հետևանքով ոչ ոք չի զոհվել: Ըստ նախնական տվյալների, տուժել է 85 մարդ: Նրանցից, ըստ առողջապահության նախարարության, 18 մարդ է հոսպիտալացվել, գրում է Deutsche Welle-ն: Ինքնաթիռը վայր է ընկել բարձրություն հավաքելիս՝ օդանավակայանից ոչ հեռու: Պատահարի պատճառները ճշտվում են: Աղետի վայրում են հրշեջներն ու փրկարարները: Ավելի վաղ Կուբայում վթարի էր ենթարկվել Global Air մեքսիկական ավիաընկերության ինքնաթիռը, որի հետևանքով 110 մարդ է զոհվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |