Գերմանացիների 70%-ը դեմ է Էրդողանի այցին Գերմանիա

Գերմանացիների 70%-ը դեմ է Էրդողանի այցին Գերմանիա

PanARMENIAN.Net - Գերմանացիների գրեթե 70 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին ԳԴՀ: Այդպիսին են հասարակական կարծիքի ուսումնասիրության Civey ինստիտուտի հարցման արդյունքները:

Հարցման մասնակիցների կեսը միանշանակ դեմ է Էրդողանի այցին, ևս 19 տոկոսը հիմնականում կողմ չէ նախատեսված պետական այցին: Ըստ բունդեսթագի «Միություն-90»/«կանաչներ» խմբակցության պատգամավոր Ջեմ Օզդեմիրի, Էրդողանին չի կարելի ընդունել որպես ժողովրդավարական պետության ղեկավարի, գրում է Deutsche Welle-ն Die Welt-ի վրա հղումով:

Առավել քիչ հավանություն է այցը ստացել երկրի սակավաթիվ բնակչությամբ շրջաններում և գյուղական վայրերում, որտեղ դեմ է հարցման մասնակիցների 72,5 տոկոսը: Քաղաքներում հարցման մասնակիցների 32,3 տոկոսն է հավանություն տալիս Էրդողանի հավանական այցին:

Այցին հավանություն է տվել հարցման մասնակիցների 23,9 տոկոսը, ընդ որում, միայն 10 տոկոսն է հավանություն տվել առանց որևէ վերապահման:

Թուրքիայի նախագահը մտադիր է այցելել Գերմանիա սեպտեմբերին պետական այցով: Նա մտադիր է նաև ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առջև: Դա կլինի Թուրքիայի նախագահի առաջին այցը Բեռլին երկրի ղեկավար ընտրվելուց հետո: Այցի ժամկետը դեռ համաձայնեցված չէ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---