10-ամյա լողորդը գերազանցել է 23-ակի օլիմպիական չեմպիոն Ֆելփսի ռեկորդը

10-ամյա լողորդը գերազանցել է 23-ակի օլիմպիական չեմպիոն Ֆելփսի ռեկորդը

PanARMENIAN.Net - 10-ամյա ամերիկացի լողորդ Քլարկ Քենթը գերազանցել է 23-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսի ռեկորդը:

Հեռավոր Արևմուտքի միջազգային առաջնությունում մարզիկը հաղթահարել է 100 մ բաթերֆլայ ոճով 1 րոպե 9,38 վայրկյանում՝ ավելի քան մեկ վայրկյանով բարելավելով Ֆելփսի ռեկորդը, որը սահմանվել էր 1995-ին, գրում է Lenta.ru-ն CNN-ի վրա հղումով:

Մինչ այդ 10-ամյա Ֆելփսի նվաճումը պատանի լողորդները չէին կարողանում գերազանցել:

Քենթը զբաղվում է լողով 6 տարեկանից: «Նա տարբերվում է բոլոր այն երեխաներից, ում հետ աշխատել եմ: Քլարքը միշտ աչքի էր ընկնում իր հասակակիցների շրջանում, նա ամեն ինչում է տաղանդավոր»,-խոստովանել է տղայի մարզիչը:

Ֆելփսը սպորտի պատմության մեջ միակ 23-ակի օլիմպիական չեմպիոնն է, աշխարհի 26-ակի չեմպիոն: Նա բացարձակ ռեկորդակիր է օլիմպիական պարգևների քանակով՝ 28, և մի քանի համաշխարհային ռեկորդների հեղինակ: 2016-ին նա հայտարարեց կարիերան ավարտելու մաիսն:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---