// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ապօրինի ծառահատման դեպքերով քրգործերն ավելացել են 7 անգամ

Ապօրինի ծառահատման դեպքերով  քրգործերն ավելացել են 7 անգամ

PanARMENIAN.Net - Ապօրինի ծառահատման դեպքերով հարուցված քրեական գործերն ավելացել են 7 անգամ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Հանրապետության ամենամեծ անտառային ֆոնդերն ունեցող երեք մարզում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առանձին դեպքերում նաև ՀՀ բնապահպանության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների, բնապահպանների կողմից հայտնաբերվել է ապօրինի ծառահատման թվով 241 դեպք, որոնցից 99-ով հարուցվել է քրեական գործ:

2017թ. 1-ին կիսամյակում վերոնշյալ պետական մարմինների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման թվով 108 դեպք, որոնցից ընդամենը 14-ով է քրեական գործ հարուցվել: Այսինքն ապօրինի ծառահատման հայտնաբերված դեպքերը 2018թ. առաջին կիսամյակի կտրվածքով ավելացել են 124 տոկոսով, իսկ հարուցված քրեական գործերը՝ 7 անգամ: Ավելին. 2018թ. առաջին կիսամյակում միայն նշված երեք մարզերում հարուցվել է գրեթե այնքան քրեական գործ, որքան ամբողջ 2017թ. ընթացքում (110):

2018թ. առաջին կիսամյակում երեք մարզերի կտրվածքով նախապատրաստված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9 մլն դրամ, որից կամովին վերականգնվել է 3,154 մլն դրամ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նախապատրաստված նյութերով արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5,160մլն դրամ, որից վերականգնվել է 1,9 մլն դրամը:

Իսկ նույն հատկանիշներով հարուցված 99 քրեական գործով պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը հաշվարկվել է 378,5 մլն դրամ:

Վերջինիս վրա էական ազդեցություն են ունեցել Լոռու մարզում դեռևս 2017թ. հայտնաբերված՝ ապօրինի անտառահատման դեպքով հարուցված մեկ քրեական գործով կատարված բացահայտումները: Մասնավորապես Լոռու մարզի դատախազությունում 2017թ. օգոս¬տոսի 8-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետությունում նշանակված ստուգման արդյունքում պարզվել էր, որ անտառպետությունում ապօրինի հատվել են 1445 կանգուն ծառեր, որոնք ունեն մինչև երկու տարվա վաղեմություն, իսկ հատումների արդյունքում բուսա¬կան աշխարհին պատճառված վնասի կազմել է առանձնապես խոշոր՝ 145,4 մլն դրամ:

Երեք մարզերում հարուցված 99 քրեական գործերից 7-ով վարույթը կարճվել է, 23-ով՝ կասեցվել՝ հիմնականում ապօրինի ծառահատում իրականացրած անձանց հայտնի չլինելու հիմքով:

Հաշվետու ժամանակահատվածում 13 քրեական գործ՝ 15 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: Այս քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 7 մլն դրամ, որից նախնական քննության և դատաքննության ընթացքում վերականգնվել է գրեթե 2,5 մլն դրամը:

 Ուշագրավ