Թոշակառուները կազմում են ՀՀ բնակչության 15%-ը![]() 6 օգոստոսի 2018 - 11:06 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 461,068 մարդ, ինչը ՀՀ մշտական բնակչության 15,5%-ն է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2017 թվականի նույն ժամանակահատվածի (464,698 կենսաթոշակառու) համեմատ, երկրում կենսաթոշակառուների թիվը նվազել է մոտ 1%-ով: Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության տվյալների, աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 458,532, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 1905, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թվաքանակը՝ 631 մարդ: Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40,548 դրամ, ինչը մի փոքր բարձր է նախորդ տարվա միջին չափի՝ 40,347 դրամի համեմատ: ՀՀ մշտական բնակչությունը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2,969,800 մարդ: Ընթերցեք նաև ՝ «Ինչպես է ծերանում Հայաստանը. Անչափահասները պակասում են, թոշակի անցնողները՝ ավելանում»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |