Էլէներգիայի սահմանված ժամկետից երկար անջատումներ ունեցած բաժանորդների վնասը կփոխհատուցվի

Էլէներգիայի սահմանված ժամկետից երկար անջատումներ ունեցած բաժանորդների վնասը կփոխհատուցվի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն իր հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Երևանի Արաբկիր, Կենտրոն և մյուս վարչական շրջաններում էլեկտաէներգիայի անջատումների դիմաց քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները ֆինանսական փոխհատուցում կստանան:

«Տնօրենը վստահեցրեց, որ այն անհատ բաժանորդները, որոնք ունեցել են սահմանված ժամկետից երկար անջատումներ, իրենց հաշվին կստանան ֆինանսական փոխհատուցում(կախված անջատումների ժամաքանակից), իսկ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կրել են տարբեր աստիճանի ֆինանսական կորուստներ, կարող են դիմում գրել էլ. ցանցերի սպասարկման կենտրոններում՝ ֆինանսական փոխհատուցում ստանալու համար», -գրել էԿոնջորյանը

Նրա փոխանցմամբ, մի քանի բրիգադ է ավելացվել, որպեսզի առավել արագ կատարվեն վթարների վերականգնողական աշխատանքները, իսկ վերջին օրերի հոսանքի անջատումները առավելապես պայմանավորված են ամառվա շոգին էլէներգիայի մեծ ծավալի սպառմամբ:

«Իմ դիտողությունները փոխանցեցի նաև 1-80 թեժ գծի վատ աշխատանքի հետ կապված, որին ի պատասխան՝ տնօրենը վստահեցրեց, որ ավելացվել են մի քանի խմբեր, որպեսզի հասցնեն պատշաճ պատասխանել քաղաքացիների զանգերին: Այս խնդիրը իմ ուշադրության կենտրոնում է և առաջիկա այլ նորությունների մասին կհայտնեմ հաջորդիվ»,- իր գրառման մեջ տեղեկացրել է պատգամավորը:

Վերջին օրերին, Երևանի Արաբկիր, Կենտրոն և մի շարք այլ վարչական շրջաններում էլէներգիայի պարբերական անջատումներ են գրանցվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---