ԱՄՆ կինոարվեստի ակադեմիան «Օսկարի» նոր անվանակարգ կսահմանի 9 օգոստոսի 2018 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կինոարվեստի ակադեմիան «Օսկարի» նոր անվանակարգ կսահմանի: Մրցանակը կհանձնվի այն ֆիլմերին, որոնք մեծ հաջողություն են ունեցել: Անվանակարգը կկոչվի «ականավոր պոպուլյար ֆիլմ»: Այդ մասին ասվում է ակադեմիայի նամակում, որը հրապարակել է Vanity Fair հանդեսը: Բացի այդ, մրցանակի շնորհման արարողությունը կկրճատվի մինչև 3 ժամ, հայտնում է ՌԲԿ-ն: Վերջին անգամ նոր անվանակարգ սահմանվել է 2001-ին՝ լավագույն անիմացիոն ֆիլմի համար, որի առաջին հաղթողը դարձավ «Շրեկը»: Փոփոխություններն արվում են ի պատասխան այն քննադատությանը, որի համաձայն ակադեմիան հետ է մնում ժողովրդականություն վայելող մշակույթից և այդ պատճառով հանդիսատես է կորցնում: 2017-ին «Օսկարի» հոբելյանական 90-րդ մրցանակաբաշխությունն ամենացածր վարկանիշն ունեցավ պատմության մեջ՝ առաջին անգամ շոուն 30 միլիոնից պակաս մարդ է դիտել, ընդամենը 26,5 մլն: Դա 20 տոկոսով պակաս է 2016-ի ցուցանիշից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա |