Հոկտեմբերից դպրոցական աբոնեմենտային նոր համակարգ կներդրվի![]() 11 օգոստոսի 2018 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության ենթակայության տակ գործող թանգարանների տնօրենների հետ հանդիպմանը քննարկել է 2018 թվականի հոկտեմբերից ներդրվող դպրոցական աբոնեմենտային նոր համակարգը, հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։ «Դպրոցական աբոնեմենտային համակարգի ներդրումը միտված է խթանելու դպրոց-մշակութային օջախ կապը: Երեխան առնվազն վեց տարեկանից պետք է սովորի այցելել մշակութային հաստատություն՝ ազատ ընտրության սկզբունքով, առանց որևէ պարտադրանքի, իսկ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի համար պատրաստ է ապահովել առնվազն երեք մշակութային հաստատություն անվճար մուտք գործելու հնարավորություն»,- ասել է նախարարը: Մակունցի տեղեկացմամբ, համակարգը կներդրվի՝ հանրապետության դպրոցների աշակերտների թիվը հստակեցնելուց հետո, քանի որ մշակութային երեք հաստատություն (թատրոն, թանգարան կամ պատկերասրահ և համերգասրահ) մեկանգամյա այցելության համար նախատեսված աբոնեմենտները թողարկվելու են դպրոցականների ճշգրիտ թվին համապատասխան: Նախարար Լիլիթ Մակունցն ու փոխնախարար Նազենի Ղարիբյանը լսել են թանգարանների պատասխանատուների դիտարկումներն ու առաջարկությունները նոր համակարգի վերաբերյալ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |