Էրդողան. ԱՄՆ գործողությունները կարող են ստիպել Թուրքիային նոր դաշնակիցներ փնտրել11 օգոստոսի 2018 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը New York Times –ում հրապարակված իր հոդվածում զգուշացրել է, որ ԱՄՆ միակողմանի գործողությունները կարող են ստիպել Թուրքիային նոր դաշնակիցներ ու բարեկամներ փնտրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 9-ին հայտարարել է, որ արտոնել է կրկնապատկել Թուրքիայից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսատուրքերը՝ մինչև 20% և 50%: Դրա հետևանքով թուրքական լիրան հերթական անգամ արժեզրկվել է, մեկ օրում կորցնելով արժեքի գրեթե 20%-ը: «Մինչ չարիքն ամենուր դարան է մտել աշխարհում, տասնամյակներ շարունակ Անկարայի դաշնակիցը եղած ԱՄՆ-ի միակողմանի գործողությունները Թուրքիայի դեմ, միայն կխարխլեն ԱՄՆ անվտանգությունն ու կվնասեն նրա շահերին: Քանի դեռ շատ ուշ չէ, Վաշինգտոնը պետք է հրաժարվի այն թյուր պատկերացումից, որ մեր հարաբերությունները կարող են ասիմետրիկ լինել և հաշտվել այն մտքի հետ, որ Թուրքիան այլընտրանք ունի: Թուրքիան կարող է ստիպված լինել նոր դաշնակիցներ ու բարեկամներ փնտրել »,-ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր կառավարությունը չի նահանջելու և պատրաստ է իր ճանապարհով գնալ, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման պատճառով, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են լրտեսության և ահաբեկչության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ միջոցներով էր սպառնացել Թուրքիային, եթե վերջինս ազատ չարձակի ամերիկացի հոգևոր հորը: Թրամփը պատրաստ է «խիստ պատժամիջոցներ» կիրառել ՆԱՏՕ-ի իր դաշնակցի դեմ: «Նա շատ է տառապում: Այդ հավատացյալ մարդը պետք է անհապաղ ազատ արձակվի»,-ասել էր ԱՄՆ նախագահը 50-ամյա եկեղեցականի մասին: Մինչդեռ Էրդողանը Բրանսոնի արտահանձնումն ԱՄՆ-ին կապում է քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Անկարային հանձնելու հետ, որին Թուրքիայում համարում են 2016-ի հեղաշրջման կազմակերպիչ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |