Դատախազությունը Քոչարյանի գործով վճիռը ստանալուն պես կբողոքարկի այն Վճռաբեկում

Դատախազությունը Քոչարյանի գործով վճիռը ստանալուն պես կբողոքարկի այն Վճռաբեկում

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Մուրադյան Վահագնը «Պրիվետ, Ռոբ» ակցիայի ցուցարարներին հայտնել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուն պես, կբողոքարկեն այն վճռաբեկ դատարանում:

Ցուցարարների դիտարկմանը, թե ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հինգ տարի աշխատել է Քոչարյանի աշխատակազմում, և արդյոք չկա այստեղ շահերի բախում, որի համար դատախազությունը բացարկ ներկայացներ Ազարյանին, Մուրադյան ասել է, որ «բացարկի հարցը քննարկվել է, բայց որոշել են չներկայացնել»:

«Եթե չենք ներկայացրել, ուրեմն համարել ենք, որ դա հիմք չէ: ՀՀ նախկին նախագահի հետ բազմաթիվ պաշտոնյաներ են աշխատել, բայց դա չի նշանակում, թե դա պիտի խոչընդոտի իրենց պարտականությունները կատարելուն», - եզրափակել է նա:

ՀՀ վերաքննիչ դատարանի՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը բավարարելու որոշման դեմ բողոքող «Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները ներխուժել են շենք և տապալել Քոչարյանի ասուլիսը:

Նրա մեքենան հեռացել է շենքից, որտեղ պետք է կայանար նրա ասուլիսը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---