3 ամսում մոտ $87 մլն-ի չարաշահում է բացահայտվել

3  ամսում մոտ $87 մլն-ի չարաշահում է բացահայտվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հակակոռուպցիոն պայքարի շրջանակում երեք ամսում 41,7 մլրդ դրամի կամ մոտ $87 մլն-ի չարաշահում է բացահայտել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը:

«Մայիսի 8-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների ինչպես նաև ՊԵԿ-ի հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է ընդհանուր դրամական արտահայտությամբ մոտ 41,7 մլրդ դրամի իրավախախտում, որոնք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ», - գրել է Մկրտչյանը:

Նա հավելել է, որ աշխատանքները շարունակվում են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---