Վարչապետի խոսնակ. Գործադիրի որոշ պաշտոնյաներին թվում է՝ կարող են նախկինի պես կոռուպցիայի քարոզ անել20 օգոստոսի 2018 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն ասել է, որ կառավարության անդամներին, կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների՝ ԶԼՄ-ների հետ հաղորդակցվելու կարգի ներդնումը պայմանավորված է գործընթացը սինխրոնիզացված, համակարգված դարձնելու անհրաժեշտությամբ, հայտնում է Aysor.am-ը: «Եթե կառավարությունում կան պաշտոնյաներ, որոնց թվում է, թե իրենք կարող են նախկին սովորությունների համաձայն կամ նախկին սովորությունների կարոտով շարունակել կոռուպցիայի քարոզ իրականացնել, ապա դա տեղի չի ունենալու։ Որևէ մեկը չպետք է մտածի, որ, լինելով պետական պաշտոնյա, կարող է իրեն թույլ տալ քարոզել կոռուպցիա կամ անօրինակություն՝ թաքնված կամ բացահայտ կերպով», - նշել է Արման Եղոյանը: Ըստ նրա, կառավարությունը պետք է աշխատի համակարգված, և բոլոր պաշտոնյաները, որոնք, այսպես թե այնպես, իրենց լիազորությունների շրջանակում մասնակցում են որոշումների կայացմանը, դրանք անշեղորեն պետք է իրականացնեն։ «Մյուս գործոնը, որով պայմանավորված է նման շրջաբերական իջեցնելը, այն է, որ «աջ ձեռքը պետք է իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը: Անկախ նրանից՝ մարդն ինչ կարծիք ունի, եթե զբաղեցնում է պետական պաշտոն և կա կայացված որոշում, ուրեմն ինքը պետք է հետևի դրան ու իրավունք չունի խոչընդոտել այդ որոշման կայացմանը։ Ուրիշ կերպ չեմ պատկերացնում, որ կարող է լինել»», - ասել է Եղոյանը: Ավելի վաղ, համացանցում տարածվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ շրջաբերականը, որով ներկայացվում էր կառավարության անդամների՝ ԶԼՄ-ների հետ հարաբերվելու կարգը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |