Ծառուկյանի թիկնազորի պետը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Ծառուկյանի թիկնազորի պետը  20 մլն  դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ազատ կարձակվի 20 մլն դրամ գրավի դիմաց, «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, հայտնել է Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Նշվում է, որ դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Բաբայանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ. գրավն արդեն վճարված է:

Ծառուկյանի թիկնազորի պետը կալանավորվել է հուլիսի 3-ին. նա մեղադրվում է Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ:

Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա տղամարդ: Հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ավելի ուշ, գործով տուժողը հայտարարել է , թե իրեն չեն հարվածել, այլ «սայթաքել, ընկել է»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---