Մերկել. ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը 5 տարում չի ավարտվի![]() 24 օգոստոսի 2018 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը 5 տարում չի եզրափակվի, գրում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը։ Մերկելը նշել է, որ Գերմանիան ակտիվորեն պաշտպանում Է Եվրաիմությանը Վրաստանի անդամակցությունը։ «Գերմանիան աջակցելու է ԵՄ-ին՝ Վրաստանի ինտեգրացման գործընթացին։ Դա ակտիվ գործընթաց Է, բայց միևնույն ժամանակ չեմ ցանկանում խոստումներ տալ այն մասին, որ ինտեգրացումը շուտով կավարտվի: Այդ գործընթացը չի ավարտվի հինգ տարում»,- մասնավորապես ասել Է Մերկելը։ Օգոստոսի 24-25-ը նախատեսված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին պաշտոնական այցը Հայաստան։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |