«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը կարող է հետաձգվել

«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը կարող է հետաձգվել

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը կարող է ավելի ուշ հեռարձակվել, քան ծրագրվում էր:

Ըստ կինեմատոգրաֆիստ Ջո Բաուերի, որը պատասխանատու է շոուի հատուկ վիզուալ էֆեկտների համար, նախագիծը հավակնելու է 2020 թվականի «Էմմիի» մրցանակներին: Մրցանակին հավակնելու համար սերիալը պետք է եթեր դուրս գա 2019-ի հունիսի 1-ի և 2020 թվականի մայիսի 31-ի ընթացքում: Այդպիսով, եթերաշրջանի մեծ մասը կթողարկվի 2020-ի ամառվանից ոչ շուտ, գրում է Lenta.ru-ն HuffPost-ի վրա հղումով:

Ավելի վաղ նախատեսվում էր «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը թողարկել 2019-ի ապրիլին: Այդ դեպքում այն կկարողանար հավակնել «Էմմիին» արդեն 2019-ին: Այնուամենայնիվ, ըստ մրցանակաբաշխության ներկայացուցչի, կազմակերպիչները երբեմն անում են բացառություններ և եթե մի քանի էպիզոդ թողարկվի մինչև 2019-ի մայիսը, դրանք կարող են հայտնվել հավակնորդների ցանկում:

Հուլիսին բրիտանացի դերասանուհի Սոֆի Թերները հայտարարեց, որ «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանն ամենաարյունալին ու էմոցիոնալը կլինի սերիալում:

Սերիալը եթեր է դուրս գալիս HBO-ում 2011-ից: 7-րդ եթերաշրջանն ավարտվել է 2017-ի օգոստոսի 28-ին՝ դիտումների ռեկորդ սահմանելով: «Գահերի խաղը» ստացել է 38 «Էմմի» մրցանակ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---