Ջրվեժից պարանով իջնել, թռնել ժայռերից գետը. ՀՀ-ում կզարգանա արկածային տուրիզմի նոր տեսակ

Ջրվեժից պարանով իջնել, թռնել ժայռերից գետը. ՀՀ-ում կզարգանա արկածային տուրիզմի նոր տեսակ

PanARMENIAN.Net - Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամը հայտարարել է հուլիսի հաղթող նախագիծը՝ Դանիիլ Արուտյունովի Canyoning-ը:

Նախագծի նպատակն է ՀՀ-ում զարգացնել արկածային տուրիզմի նոր տարբերակ՝ կանյոնինգը: Դա արկածային զբոսանք է կիրճի և գետի մեջ։ Զբոսանքի ընթացքում պետք կլինի լողալ, ջրվեժներից իջնել պարանով, թռնել ժայռերից ջրի մեջ, սահել թեք ժայռերի վրայով, մագլցել և այլն։ Այդ ճանապարհը հնարավոր կլինի անցնել 2-6 ժամում, գետի հոսանքի ուղությամբ։

Ինչպես նշվում է, Հայաստանում արդեն կան 4 հետազոտված գոտիներ, որտեղ հնարավոր է կազմակերպել նմանատիպ ժամանց։ Հայաստանի կլիման թույլ է տալիս համապատասխան գույքի օգտագործման դեպքում զբաղվել այս գործունեությամբ տարվա մեջ մինչև 8 ամիս։

«ՕՍՄ» հիմնադրամը անկախ մարդկանց խումբ է, որն աջակցում է իրականությունն ավելի լավը դարձնող գաղափարներին: Յուրաքանչյուր ամիս հիմնադրամը տրամադրում է 1.000 դոլարին համարժեք փոքր դրամաշնորհ տվյալ ամսվա հաղթող նախագծին: «ՕՍՄ» թիմը հնարավորություն է ընձեռնում դիմորդներին իրականացնել սեփական մտահաղացումները, որոնք կարող են նպաստել մեր հասարակության բարելավման գործընթացին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---