«Արսենալն» ու ադրբեջանական ակումբը Եվրոպայի լիգայի նույն խմբում են

«Արսենալն» ու ադրբեջանական ակումբը Եվրոպայի լիգայի նույն խմբում են

PanARMENIAN.Net - Անգլիական «Արսենալը», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, և «Ղարաբաղ» կոչվող ադրբեջանական ակումբը հայտնվել են Եվրոպայի լիգայի նույն E խմբում: Այդ մասին հայտնի է դարձել Մոնակոյում կայացած վիճակահանության արդյունքում:

Նույն խմբում են նաև ուկրաինական «Վորսկլան» և պորտուգալական «Սպորտինգը»:

Եվրոպայի լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 13-ին: Եզրափակիչը կկայանա 2019-ի մայիսի 29-ին Բաքվի Օլիմպիական մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---