Սոչիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել․ Միակ զոհն օդանավակայանի հայ աշխատակիցն է

Սոչիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել․ Միակ զոհն օդանավակայանի հայ աշխատակիցն է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 1-ի գիշերը Սոչիի օդանավակայանում Ռուսաստանից ժամանած ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց՝ այրվել են նրա աջ և ձախ թևերը:

Utair ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը ժամանել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից:

Ըստ Սոչիում ՀՀ հյուպատոսության նախնական տվյալների՝ Սոչիում ինքնաթիռի վթարից տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ չկան: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունն իր Twitter-ի միկրոբլոգում:

Հայտնի է 18 տուժածի մասին, որից 3-ը՝ երեխա: Հիվանդանոց է տեղափոխվել 6 ուղևոր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինքնաթիռում եղել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Միակ զոհը Սոչիի օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բեղինյանն է, որն առաջինն է օգնության հասել տուժածներին, կազմակերպել է նրանց տարհանումը: Նրա սիրտը չի դիմացել: Այդ մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, հայտնում էntv.ru-ն:

Վթարի հնարավոր պատճառներից մեկը եղանակային վատ պայմաններն են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---