Սանասարյան. ԲԷՑ-ից 140 մլն դրամ կվերադարձվի բյուջե

Սանասարյան. ԲԷՑ-ից 140 մլն դրամ կվերադարձվի բյուջե

PanARMENIAN.Net - Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողություն է իրականացրել «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում, ոստիկանության ենթակայության տակ գտնվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, «Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ում։ Այդ մաիսն հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

Սանասարյանի խոսքով՝ այս պահին ուսումնասիրություններ են ընթանում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, ԵՊՀ-ում, ինչպես նաև Էջմիածին քաղաքում, հայտնում է Panorama.am-ը։

«Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում 40 մլն դրամով նվազեցրել են նախահաշիվային արժեքը, 140 մլն դրամ առաջիկայում պետբյուջե կվերադարձվի այս ընկերության կողմից։ «Լուսանշան» ՊՈԱԿ-ից արված խախտումների համաձայն, պետբյուջե է վերադարձվելու 210 մլն դրամ»։

Լրագրողները Սանասարյանից ավելի հստակ թվեր և անուններ էին պահանջում հնչեցնել, ճշտող հարցեր տալիս։ Սանասարյանն արձագանքել է. «Այնպիսի տպավորություն է՝ դժգոհ եք, որ պետբյուջե գումար է վերադարձվում։ Ես նախնական թվեր եմ ձեզ ասում, չեմ կարող անմեղության կանխավարկածը խախտել»։

Անդրադառնալով «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ին՝ նշել է. «ՊՈԱԿ-ի տնօրենը պատրաստակամություն է հայտնել 100 մլն վերադարձնել պետբյուջե։ Ունենք մի դեպք, երբ 75 մլն սփյուռքի նախարարության կողից հանձնարարվել է փոխանցել հեռուստաընկերությանը՝ ֆիլմեր նկարահանելու համար, բայց դրանք նկարահանվել են ասենք «Հ1»-ի միջոցներով, իրավապահ մարմինները կպարզեն, թե այդ փողն ուր է գնացել»։

Ագրարային համալսարանում, ՊՎԾ պետի խոսքով, ամենաանմխիթար վիճակներից մեկն է. «Հիմա թվեր չեմ ասելու, բայց ասելու եմ՝ բազմաթիվ են խախտումները գնումների, աշխատավարձերի տեսքով։

Ինչ վերաբերում է Էջմիածին համայնքին՝ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին, տենդերներ են շահել կազմակերպություններ, որոնք փոխկապակցված են այդ ընտանիքի հետ և որոնց ծրարը չի բացվել»։

Դավիթ Սանասարյանը հավելել է նաև, որ ստուգումները պաշտպանության նախարարությունում մի քանի ամսով կհետաձգվեն:

Դավիթ Սանասարյանը հունիսին հայտարարել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---