Դավիթ Սանասարյան. Ստուգումները ՊՆ-ում մի քանի ամսով կհետաձգվեն

Դավիթ Սանասարյան. Ստուգումները ՊՆ-ում մի քանի ամսով կհետաձգվեն

PanARMENIAN.Net - Ստուգումները պաշտպանության նախարարությունում մի քանի ամսով կհետաձգվեն: Այդ մասին հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

Դավիթ Սանասարյանը պաշտոնավարման սկզբում հայտարարել էր որ իր առաջին գործն է լինելու պաշտպանության նախարարությունում ստուգումներ իրականացնելը, հայտնում է Aysor.am-ը։

«Նախնական ուսումնասիրություն սկսել ենք դեռևս ՊՆ չայցելած, ինֆորմացիայի հավաքագրում է եղել։ Այդ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ մի քանի իրավապահ մարմիններ քրեական գործեր են հարուցել, և մեր այնտեղ լինելն ուղղակի անհամատեղելի է, երբ արդեն կա նախաքննություն, հետաքննություն և այլն», - ասել է Պետական վերահսկողական ծառայության պետը։

Նա հավելել է, որ վարչապետի հետ քննարկել են հարցը և որոշել ստուգումները մի քանի ամսով հետաձգել։

Դավիթ Սանասարյանը հունիսին հայտարարել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է ՊՆ-ում։ Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի գործին՝ նա ասել էր. «Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ ով ուզում է լինեն»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---