Իտալիայում բելգիացի թագավորին թույլ չեն տվել բար մտնել դրես-կոդի պատճառով

Իտալիայում բելգիացի թագավորին թույլ չեն տվել բար մտնել դրես-կոդի պատճառով

PanARMENIAN.Net - Բելգիացիների թագավոր Ալբերտ Երկրորդին թույլ չեն տվել մտնել Իտալիայի հարավում գտնվող Սանտա Մարիա դի Լեուկա քաղաքի էլիտային զբոսանավային ակումբ, քանի որ թագավորը կիսատաբատով է եղել, իսկ հաստատությունում հանդերձանքի հատուկ կանոններ են գործում:

Բարմենն ուղղակի չի ճանաչել 84-ամյա Ալբերտ Երկրորդին, որին ուղեկցում էր կինը՝ մայր թագուհի Պաոլան: Նա ստիպված է եղել իր զբոսանավ վերադառնալ և տաբատ հագնել, գրում է ՌԻԱ Նովոստին Contact ռադիոկայանի վրա հղումով:

Ալբերտ Երկրորդը, որը զբաղեցրել էր գահը 1993-ին, 2013-ի հուլիսին հրաժարվեց իր իրավունքներից հօգուտ ավագ որդու՝ արքայազն Ֆիլիպի:

Ավելի վաղ Ալբերտ Երկրորդը բողոքել է իշխանություններին, որ տարեկան 953.000 եվրո պետական սուբսիդավորումը չի բավարարում, այդ թվում նստավայրի համար պահանջվող մեծ ծախսերի և 4,6 մլն դոլար գնահատվող զբոսանավի վառելիքը գնելու համար:Գահակալության ժամանակ Ալբերտ Երկրորդը ստանում էր 11,5 մլն եվրո որպես պետական դոտացիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---