11,1 մլրդ դրամի ներդրում, 112 նոր աշխատատեղ. ՀՀ-ում գազաբալոնների արտադրություն կհիմնվի

11,1 մլրդ դրամի ներդրում, 112 նոր աշխատատեղ. ՀՀ-ում գազաբալոնների արտադրություն կհիմնվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ի նիստում հաստատվել է Լոռու մարզում գազաբալոնների արտադրությամբ զբաղվել նախատեսող «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ընկերության կողմից ներկրվող ապրանքների համար ԱԱՀ-ի մուծման ժամկետը երեք տարով հետաձգելու որոշման նախագիծը:

Ներդրումային ծրագրի շրջանակում կկատարվի մոտ 11,1 մլրդ դրամի ներդրում կոմպոզիտային գազաբալոնների արտադրության համար։

Երեք տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել 112 նոր աշխատատեղ` 160,000 դրամ միջին աշխատավարձով:

Իրանական «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ընկերության հիմնած գազաբալոնների գործարանը հիմնվել է 2017 թվականին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---