// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փոլ Մաքքարթնին 5 տարվա ընդմիջումից հետո ալբոմ է թողարկել

Փոլ Մաքքարթնին 5 տարվա ընդմիջումից հետո ալբոմ է թողարկել

PanARMENIAN.Net - Բրիտանացի երաժիշտ, The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին 5 տարվա ընդմիջումից հետո թողարկել է Egypt Station ալբոմը: 16 կոմպոզիցիայից բաղկացած ձայնասկավառակը հասանելի է լսելու համար Apple Music-ում, «Yandex.Երաժշտություն» և Spotify հարթակներում, գրում է Meduza-ն:

Ձայնասկավառակի թողարկումից առաջ Մաքքարթնին 3 սինգլ էր ներկայացրել՝ Come On To Me, I Donʼt Know և Fuh You:

Ավելի վաղ Մաքքարթնին մասնակցել է Ռինգո Սթարի նոր ալբոմի ձայնագրմանը: 2009-ին The Beatles-ի նախկին անդմաները միավորվել էին Սթարի Y Not ալբոմի ստեղծման համար:

 Ուշագրավ
«Ես շատ եմ սիրում Հայաստանը, իսկ Շառլ Ազնավուրն իմ լավ բարեկամն ու սիրած երգիչն է»,-ասել է նա
Երևանի 2800-ամյակի տոնախմբության օրերին ՀՀ մայրաքաղաք կժամանեն հայտնի շոուի բոլոր ռեզիդենտները
Այդ մասին Օհանյանը գրել է Instagram-ի իր էջում