Տաքսու վարորդներից գումար շորթելու հանցավոր սխեմա է բացահայտվել 7 սեպտեմբերի 2018 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Հարավային» ավտոկայարանում որոշ անձինք տաքսու վարորդներից գումար են շորթել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Պարզվել է, որ ավտոկայարանի տնօրենը, համաձայնության գալով հորեղբոր և այլ անձանց հետ, ձևավորել են հանցավոր սխեմա։ Մասնավորապես, ավտոկայանի տարածքից ուղևորափոխադրումներ կատարող տաքսու վարորդներից պահանջել ու ստացել են օրական 700-ից 1000 դրամ՝ սպառնալով, որ չտալու դեպքում կարգելեն նրանց աշխատանքը։ Գլխավոր վարչություն են հրավիրվել մի խումբ տաքսու վարորդներ, որոնք տվել են նույնաբովանդակ բացատրություններ՝ հաստատելով իրավապահների տեղեկությունները։ Տաքսու վարորդներից օրական 700-ից 1000 դրամ վերցնելը իր բացատրությամբ հաստատել է նաև ավտոկայանի տնօրենի հորեղբայրը։ Կատարվածի բոլոր հանգամանքները ոստիկանությունում ընթացող հետաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |