Վարչապետը կմեկնի Ֆրանսիա աշխատանքային այցով

Վարչապետը կմեկնի Ֆրանսիա աշխատանքային այցով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Այցը տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Փաշինյանը հանդիպում կունենա Մակրոնի, Ֆրանսիայի գործարար համայնքի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերին Հայաստանը կընդունի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, որին կմասնակցեն տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---