Բալայան. Վրաստանի պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կգլխավորի նախագահը

Բալայան. Վրաստանի պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կգլխավորի նախագահը

PanARMENIAN.Net - Վրաստանի պատվիրակությունը՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի գլխավորությամբ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 11-12-ը:

«Վրաստանի նախագահը հաստատել է իր մասնակցությունը գագաթաժողովին: Ըստ այդմ, մենք սպասում ենք վրացական պատվիրակությանը` նախագահ Մարգվելաշվիլիի ղեկավարությամբ», - ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը:

Գագաթաժողովին կմասնակցի մոտ 5000 հյուր՝ 84 երկրի և 20 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ: Հյուրերի թվում կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---