Ալիև. Փաշինյանն իր հայտարարություններով ձգտում է խափանել ԼՂ բանակցությունները12 սեպտեմբերի 2018 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «հակասական հայտարարություններով ձգտում է խափանել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը»: Հիմնական քննարկվող հարցերից մեկը հանդիպմանը եղել է ԼՂ հակամարտության հարցը: Ալիևը նշել է, որ ՀՀ նոր վարչապետն իր պաշտոնավարման առաջին օրերից հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «հակասական հայտարարություններով, որոնք առնվազն զարմանք են առաջացնում», հայտնում է Ինտերֆաքս: Ալիևը հայտարարել է նաև, որ ընդունելի չէ Փաշինյանի այն թեզը, որ Ադրբեջանը պետք է բանակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Նա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ասել է, որ անտեղի է համարում նաև այն հայտարարությունները, որ գրավյալ տարածքները ԼՂՀ մաս են կազմում: Ալիևը կոչ է արել ԵԱՀԿ-ին արձագանքել «նման վտանգավոր հայտարարություններին»: Ալիևը ասել է նաև, թե Ադրբեջանում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ «Փաշինյանը ձգտում է խափանել բանակցային գործընթացը»: «Այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»,-ասել է նա: Ալիևը նաև կոչ է արել ԵԱՀԿ-ին անտարբեր չմնալ ՀՀ-ում քաղաքական իրավիճակի հանդեպ՝ մասնավորապես՝ «մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հակառակորդների ձերբակալությունների, Հայաստանում ձևավորվող նոր բռնատիրական ռեժիմի հանդեպ»: Սեպտեմբերի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:Kողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և նշել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ապահովման կարևորությունը: Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է ապակառուցողական գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կարող են հանգեցնել շփման գծում լարվածության աճին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |