«Սպիտակ» ֆիլմը սեպտեմբերի 20-ից կցուցադրվի ՀՀ կինոթատրոններում

«Սպիտակ» ֆիլմը սեպտեմբերի 20-ից կցուցադրվի ՀՀ կինոթատրոններում

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի մասին ՀՀ էկրաններ կբարձրանա սեպտեմբերի 20-ին: Այդ մասին հայտնում է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը:

Թեև «Սպիտակը» հիմնված է իրական դեպքերի վրա, այն չի կարելի քրոնիկոն համարել: Ռեժիսորը միտումնավոր կադրի ետևում է թողնում վիզաուլ սարսափները՝ կենտրոնանալով հերոսների ապրումների վրա: Ֆիլմում գրեթե բառեր չկան՝ կերպարների վիշտը լուռ է: Ըստ ռեժիսորի, նա ձգտել է ֆիլմի միջոցով փոխանցել հանդիսատեսին այն մարդկանց «խուճապը, հուսալքությունը, արիությունն ու հերոսությունը, որոնք ի հեճուկս տարերքի փորձում էին գտնել իրենց տունն ու հարազատներին: «Սա ֆիլմ ռեքվիեմ է, սա կինո է մի մարդու մասին, որը գտել է իրեն: Ցավոք՝ ողբերգության գնով»,-ասել է Կոտտը:

Գլխավոր դերը կատարել է Լեռնիկ Հարությունյանը: Սյուժեով նա ռուս ընկեր ունի, որին խաղում է Օլեգ Վասիլկովը, իսկ քաղպաշտպանության զինվորների դերակատարներն են Ալեքսանդր Կուզնեցովը ու Կոնստանտին Պոյարկովը: Ֆիլմում նաև ֆրանսիացի դերասաններ են նկարահանվել՝ Օլիվյե Պեյջեսն ու Ժոզեֆին Ժապին, որը հայտնի է Մելանի Լորանի «Ես շնչում» եմ ֆիլմով, որը ներկայացվել էր «Սեզարի»:

Կոտտի սկզբունքային դիրքորոշումն էր, որ բոլոր հերոսներն իրենց մայրենիով խոսեն, ուստի լսվում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն խոսակցություն: Կոտտը ֆիլմի համար մրցանակի է արժանացել Մոսկվայի 40-րդ միջազգային կինոփառատոնում:

Ռուսաստանցի ռեժիսորներն առաջին անգամը չէ, որ դիում են Սպիտակի երկրաշարժի թեմային: 2016-ի դեկտեմբերին էկրաններ բարձրացավ ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը նույնպես պատմում է Սպիտակի երկրաշարժի մասին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---