Նախկին զինծառայող. 2008-ի փետրվարի 29-ին Գորիսի զինվորներին ասացին՝ Արցախում դիվերսիա է, բայց Երևան բերեցին

Նախկին զինծառայող. 2008-ի փետրվարի 29-ին Գորիսի զինվորներին ասացին՝ Արցախում դիվերսիա է, բայց Երևան բերեցին

PanARMENIAN.Net - Սերգեյ Դարբինյանը, ով 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ժամանակ Գորիսի զորամասի նորակոչիկ էր, պատմել է, որ այդ տարվա փետրվարի 29-ին զորամասում տագնապ են հայտարարել և ասել, որ Մարտակերտում դիվերսիա է եղել, պետք է գնալ այնտեղ, սակայն Ղարաբաղի փոխարեն, զինվորներին Երևան են բերել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հետո ասացին՝ Երևան եք գնում: Միտինգների ժամանակ ինչ-որ հատուկջոկատային է մահացել, գնալուն ենք, որ պետական օբյեկտները պահպանենք», - ասել է նա՝ հավելելով, որ իր հետ Գորիսից Երևան է տեղափոխվել ևս 200-250 զինծառայող:

Նախկին զինվորի խոսքով՝ մարտի 1-ի լուսաբացից մինչև մարտի 8-ը իրենք հսկել են Օպերայի շենքի տարածքը։

Ավելի վաղ, Ս Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ Մարտի 1-ին իրադարձությունների ընթացքում զինվորները տևական ժամանակ սահմանում մարտական հերթապահություն են իրականացրել առանց հերթափոխի, քանի որ նրանց մի մասը բերվել էր Երևան:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնյանն էլ հայտարարել էր, որ բանակի ներգրավվածությունը Մարտի1-ի իրադարձություններին փաստ է: Միևնույն ժամանակ, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը նշել էր, որ զինվորներին այդ իրադարձությունների ընթացքում կրակելու հրաման չի տրվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---