Ժան Կլոդ Վան Դամը Երևան է գալիս. Նա կմասնակցի Comedy Club-ին

Ժան Կլոդ Վան Դամը Երևան է գալիս. Նա կմասնակցի Comedy Club-ին

PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան դերասան Ժան Կլոդ Վան Դամը Երևան կժամանի՝ նա կմասնակցի Comedy Club-ի փառատոնին: «Ունիվերսալ զինվորը», «Քիկբոկսեր» և «Արյունոտ սպորտ» ֆիլմերում դերակատարումներով հայտնի դերասանը հատուկ ժամանելու է Հայաստան՝ մասնակցելու Comedy Club-ի առաջին անգամ Երևանում անցկացվող նկարահանումներին:

«Ես շատ եմ սիրում Հայաստանը, իսկ Շառլ Ազնավուրն իմ լավ բարեկամն ու սիրած երգիչն է դեռ մանկուց: Ուստի կրկնակի հաճելի է, որ ես ոչ միայն կդառնամ Ռուսաստանում ամենասիրված կատակերգական շոուներից մեկի հյուրը, այլ նաև կկարողանամ զգալ այդ հիանալի երկրի ոգին»,-ասել է Վան Դամը:

«Վան Դամը լեգենդ է, որը նույնիսկ 57 տարեկանում 55 տարեկանի տեսք ունի: Մանկության տարիներին եղբայրներիս հետ շատ հաճախ եմ մարտաֆիլմեր դիտել, թեև կռիվներով տեսարանների ժամանակ շրջում էին գլուխս: Այնպես որ Վան Դամն ինձ համար ուղղակի ժպտերես և շատ ճկուն բելգիացի տղամարդ է: Հիանալի կլինի նրա հետ լուսանկարվել»,-հայտարարել է Comedy Club-ի ռեզիդենտ Մարինա Կրավեցը:

Սեպտեմբերի 15-ին և 16-ին Երևանը կվերածվի նաև հումորի մայրաքաղաքի. այստեղ առաջին անգամ կանցկացվի Comedy Club փառատոնը։ ՀՀ մայրաքաղաք կժամանեն հայտնի շոուի բոլոր ռեզիդենտները՝ Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեվվան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Դմիտրի «Լյուսյոկ» Սոռոկինը, Մարինա Կրավեցը, «Սմիրնով, Իվանով, Սոբոլեվ» եռյակը, Դմիտրի Գրաչովը, USB խումբը:Միջոցառման գլխավոր իրադարձությունը Մարտիրոսյանի վերադարձն է։ Հայաստանում նկարահանված թողարկումները կցուցադրվեն աշնանը ՏՆՏ-ով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---