Եթովպիան և Էրիթրեան խաղաղ պայմանագիր են կնքել 20 տարվա թշնամանքից հետո

Եթովպիան և Էրիթրեան խաղաղ պայմանագիր են կնքել 20 տարվա թշնամանքից հետո

PanARMENIAN.Net - Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդը և Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆեվորկին սեպտեմբերի 16-ին երկու երկրների միջև խաղաղության մասին պայմանագիր են կնքել: Այդ մասին հայտարարել է Եթովպիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Ֆիթսում Արեգան Twitter-ի միկրոբլոգում:

Արարողությանը ներկա էին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը և ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, գրում է Deutsche Welle-ն:

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը պայմանագիրը համարել է պատմական երկու աֆրիկյան երկրների ժողովրդների համար, որը նպաստելու է անվտնագության և կայունության ամրապնդմանը տարածաշրջանում:

Հուլիսի 8-ին Եթովպիայի վարչապետն այցելել էր Էրիթրեայի մայրաքաղաք Ասմերու, որտեղ տեղի ունեցան պատմության մեջ առաջին բանակցությունները երկու պետությունների միջև սահմանային հակամարտության ավարտի մասին:

Խաղաղության հռչակագրի ստորագրումից հետո երկրները վերականգնում են դիվանագիտական և առևտրային կապերը: Ադիս Աբեբան և Ասմերուն վերականգնում են հեռախոսային և ավիահաղորդակցությունը, իսկ դեպի ծով ելք չունեցող Եթովպիան ստանում է Էրիթրեայի նավահանգիստներից օգտվելու իրավունք:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---