Համակարգչային գրոհների հակազդման համաձայնագիր` ՀՀ-ի և ՌԴ-ի միջև

Համակարգչային գրոհների  հակազդման համաձայնագիր` ՀՀ-ի և ՌԴ-ի միջև

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկում գումարված ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստում Հայաստանի և Ռուսաստանի կենտրոնական բանկերը ստորագրել են համակարգչային գրոհներին հակազդելու վերաբերյալ համաձայնագիր, հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Այն կողմերին կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում փորձի փոխանակման, հանցագործությունների կանխարգելման, տեղեկատվության փոխանակման առավել լայն հնարավորություններ է ընձեռում:

Ստորագրվել է նաև ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակման վերաբերյալ համաձայնագիր:

Միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, արժութային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Մասնակիցներին ներկայացվել է ՀՀ դրամական փոխանցումների միասնական համակարգը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---