Էրդողանը ռազմատեխնիկայի մեծ խմբաքանակ է ուղարկել սիրիական Իդլիբ

Էրդողանը ռազմատեխնիկայի մեծ խմբաքանակ է ուղարկել սիրիական Իդլիբ

PanARMENIAN.Net - Էրդողանը ռազմատեխնիկայի մեծ խմբաքանակ է ուղարկել սիրիական Իդլիբ: Դա տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախօրեին:

50 տրանսպորտային միջոցից բաղկացած շարասյունը, որը տանկեր և այլ ռազմատեխնիկա էր տեղափոխում, հասել է Ջիսր էշ Սուգուր քաղաք, որտեղ գտնվում է թուրքական դիտակետերից մեկը, գրում է Lenta.ru-ն Hürriyet-ի վրա հղումով:

Էրդողանը դա բացատրել է «Իդլիբի խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությամբ»:

Սեպտեմբերի 17-ին կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը Սոչիում, որտեղ քննարկվել է իրավիճակն Իդլիբում:

Իդլիբն այժմ Սիրիայի վերջին խոշոր շրջանն է, որը վերահսկվում է զինյալ ընդդիմության կողմից: Ըստ Մոսկվայի և Դամասկոսի, այնտեղ են նաև տարբեր ահաբեկչական խմբավորումների բազմաթիվ գրոհայիններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---