ԶԼՄ. Դեպարդյեն հիմա էլ ուզում է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ![]() 18 սեպտեմբերի 2018 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ: Նշվում է, որ այդ հայտարարությունը դերասանն արել է Փհենյանում: «Ես մտադիր եմ հոկտեմբերին Թուրքիա այցելել և խոսել Էրդողնաի հետ»,-ասել է Դեպարդյեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին Aydinlik թեթրի վրա հղումով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ֆրանս Պրես գործակալությունը, լրագրողները տեսել էին Դեպարդյեին հյուսիսկորեական մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի բարում: Փհենյանում հիմա պատրաստվում են տոնել ՀԿԺՀ հիմնադրման 70-ամյակը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2013-ի հունվարի 1-ին հրամանագիր է ստորագրել Դեպարդյեին ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին: Դրանից հետո, Ռուսաստանից դուրս մշտապես բնակվող դերասանը գրանցում է ստացել Սարանսկում: Դեպարդյեն պահպանել է նաև Ֆրանսիայի քաղաքացիությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |