ԶԼՄ. Դեպարդյեն հիմա էլ ուզում է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ

ԶԼՄ. Դեպարդյեն հիմա էլ ուզում է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ

PanARMENIAN.Net - Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ: Նշվում է, որ այդ հայտարարությունը դերասանն արել է Փհենյանում:

«Ես մտադիր եմ հոկտեմբերին Թուրքիա այցելել և խոսել Էրդողնաի հետ»,-ասել է Դեպարդյեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին Aydinlik թեթրի վրա հղումով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ֆրանս Պրես գործակալությունը, լրագրողները տեսել էին Դեպարդյեին հյուսիսկորեական մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի բարում: Փհենյանում հիմա պատրաստվում են տոնել ՀԿԺՀ հիմնադրման 70-ամյակը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2013-ի հունվարի 1-ին հրամանագիր է ստորագրել Դեպարդյեին ՌԴ քաղաքացիություն շնորհելու մասին: Դրանից հետո, Ռուսաստանից դուրս մշտապես բնակվող դերասանը գրանցում է ստացել Սարանսկում: Դեպարդյեն պահպանել է նաև Ֆրանսիայի քաղաքացիությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---