Խմբագիր. Yerevan Today-ը Քոչարյանի հետ կապ չունի, սա մեզ լռեցնելու փորձ է

Խմբագիր. Yerevan Today-ը Քոչարյանի հետ կապ չունի, սա մեզ լռեցնելու փորձ է

PanARMENIAN.Net - Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, լրագրողներին ներկայացնելով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ քրգործի շրջանակում սեպտեմբերի 17-ին խմբագրությունում կատարված խուզարկության մանրամասները, ասել է, որ «դա փորձ էր լռեցնելու լրատվամիջոցին, որը քննադատում է երկրում առկա մերժելի երևույթները»:

Նա հաստատել է, որ քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարված խուզարկության հիմք է դարձել այն տեղեկությունը, որի համաձայն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված զրույցի ձայնագրությունը դրա տարածումից երկու օր առաջ հրապարակվել է կայքում:

Ըստ նրա, Google որոնողական համակարգը այդ օրերին ժամային տեղեկատվությունը սխալ է ցույց տվել, ինչը փաստել են նաև տեղեկատվական անվտանգության փորձագետները։

«Այդ ամենի մասին եղել է հայտարարություն լրատվամիջոցի կողմից, բայց իրավապահ մարմինները ավելի շատ ուշադրություն դարձրին ֆեյքերի լուրերին, նպատակը, երևի, այլ էր։ Ուշադրություն ենք հրավիրում, որ խուզարկության նպատակն էր հայտնաբերել նաև gաղտնալսող սարքեր և այլ նյութեր` այդ ձայնագրության հետ կապված», - ասել է Հակոբյանը:

Նա նաև հայտարարել է՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը « որևէ կապ չունի կայքի հետ»:

ՀՀ քննչական կոմիտեում Վանեցյանի և Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մի քանի հասցեում խուզարկություններ է իրականացնում:

Այդ թվում՝ իրավապահները խուզարկել են Yerevan Today լրատվական կայքի խմբագրության գրասենյակը: Կայքը հայտնի է, մասնավորապես, Մարտի 1-ի գործով մեղադրյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներն ակտիվորեն տարածելու շնորհիվ։ Ինքը՝ Քոչարյանը, օրերս հարցազրույց էր տվել կայքին, որտեղ քննադատել էր գործող իշխանություններին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---