ԱՀԿ. ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստված ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի եղել

ԱՀԿ. ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստված ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի եղել

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնների գնահատմամբ՝ մինչև այժմ ՀՀ-ում պապիլոմավիրուսային (ՄՊՊ) վարակի դեմ պատվաստված ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել, հայտնում է առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունը:

Մինչև այժմ պատվաստման միջին հանրապետական ցուցանիշը կազմել է 4,8 տոկոս, ըստ առանձին մարզերի` 2-9 տոկոս:

Ըստ փորձագետների գնահատման` երկրում գործող իմունականխարգելման ծրագիրը լիարժեք է, իսկ ՄՊՊ պատվաստումների ներդրման գործընթացն իրականացվել է` ներառելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Միաժամանակ գնահատման ընթացքում պարզվել է, որ ՄՊՊ պատվաստումներում ընդգրկվածությունը շատ ցածր է` պայմանավորված նախապատվաստումային ժամանակահատվածում արդեն իսկ ձևավորված հակապատվաստումային կամպանիայի ակտիվ գործունեությամբ:

2017 թվականի դեկտեմբերին Հայաստանում ներդրվել է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որը հայտնի է նաև «Գարդասիլ» անվամբ: Չնայած ՄՊՎ-ի մասնագեները նշում էին, որ պատվաստման դրական ազդեցությունը նախաքաղցկեղային վիճակների և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հարցում ակնառու է, ոչ մասնագետները կասկածամտություն էին հայտնում դրա վերաբերյալ՝ հայտարարելով, որ այն վնասում է վերարտադրողականությանը և սպառնում ազգային անվտանգությանը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---