Արամ Սարգսյան. Եղբորս մասնակցությամբ տեսանյութի հրապարակումն իմ դեմ է ուղղված (վիդեո)

Արամ Սարգսյան. Եղբորս մասնակցությամբ տեսանյութի հրապարակումն իմ դեմ է ուղղված

PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ ԵԼՔ խմբակցության անդամ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ վերջերս համացանցում հրապարակված` իրար սեղանակցող իր եղբայր Արմեն Սարգսյանի ու Ալեքսանդր Սարգսյանի որդու մասնակցությամբ տեսանյութն իր դեմ է ուղղված։ Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում:

Արամ Սարգսյանը, մեկնաբանելով հրապարակված տեսանյութն, ասել է, որ այդ պահին ռեստորանում ցանկացած մարդ կարող էր լինել: «Վստահ եմ, որ նրանց միջև քաղաքական որևէ բան չկա, եղբայրս քաղաքական մարդ չէ։ Մնացածը՝ հայ մարդիկ են, ռեստորանում են եղել, ինչ-որ պահի նույն սեղանի շուրջ են եղել»,-ասել է նա:

«Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում մասնակցում է «Լույս» դաշինքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ։ Դաշինքի ցուցակը գլխավորում է Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կան քաղաքական ուժեր, որոնք ներկայանում են որպես հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ, բայց գնացել են բանակցում ՀՀԿ-ականների հետ՝ «քուչեքում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում ՀՀԿ-ականների հետ»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---