Եվրամիությունը մտահոգված է բարեփոխումների դանդաղեցմամբ Թուրքիայում23 մայիսի 2008 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում Թուրքիային չշեղվել բարեփոխումների ճանապարհից եւ չդանդաղեցնել այդ գործընթացը: Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ եւս մեկ «դատարկ կորցրած» տարի, հայտարարում են եվրոպացի պաշտոնյաները: Ելույթ ունենալով Եվրախորհրդարանում` ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար Օլլի Ռենը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում բարեփոխումների ընթացքի դանդաղեցման վերբերյալ: Թուրքիան բանակցություններ է սկսել 2005 թվականին ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պահաջների իրագործման շուրջ: Այնուամենայնիվ, մի շարք պատճառներ, ինչպիսիք են` Կիպրոսի չլուծված հարցը, մի շարք եվրոպական երկրների, առաջին հերթին Ֆրանսիայի եւ Ավստրիայի հակազդեցությունը Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, տնտեսական եւ քաղաքական զարգացման համեմատաբար ցածր մակարդակը, խոչընդոտում են երկրի մերձեցմանը Եվրախորհրդի հետ: Ռենը արտահայտել է մտահոգությունը իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության փակման մասին գործի եւ բարձրագույն պետական անձանց` վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի քաղաքական գործունեությունը արգելելու հնարավորության շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նրա խոսքերով, դատական կարգով ժողովրդի կողմից ընտրված քաղաքական կուսակցությունների փակումը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, հաղորդում է Turtsita.ru-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |