ԿԳ նախարարը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին. Ֆեյք է

ԿԳ նախարարը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին. Ֆեյք է

PanARMENIAN.Net - ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է որոշ լրատվամիջոցներում իր պաշտոնանկության և հետագայում ԵՊՀ ռեկոտր նշանակվելու մասին լուրերին՝ հերքելով դրանք:

«Բարևեք լուրեր գրողին, ֆեյք տեղեկություն է»,- ասել է Արայիկ Հարությունյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում: «Ես այդ ֆեյք լուրերը մեկնաբանել եմ ֆեյսբուքյան գրառման մեջ»,- հավելել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում նախարարը գրել էր. «Պաշտոնանկ չէ, գնդակահարվելու է... Հ.Գ. Գրում եմ, որ այս պրիմիտիվ հրապարակման վերաբերյալ էլ մեկնաբանություն չտամ»:

Անդրադառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում բողոքի ակցիաներին և ռեկտորի հրաժարականի պահանջին, Արայիկ Հարությունյանն ասել է. «Մեր իրավասության սահմաններում նախ փորձելու ենք հասկանալ՝ ինչ առնչություն է ունեցել ռեկտորն այդ ամեն ինչի հետ, ի վերջո պետք է ասեմ, որ այստեղ շատ լուրջ պատասխանատվության հարց կա: Առաջին հերթին պաշտոնանկության հարցը չի դրվում, այլ խոսքը կառավարման համար պատասխանատվության մասին է. եթե նույնիսկ նա ներգրավված չէ կոռուպցիոն սխեմանների մեջ՝ այդ սխեմանները գոյություն են ունեցել նրա ղեկավարած հիմնարկում»։

Ինչ վերաբերում է Երևանի Չայկովսկու անվան դպրոցում սովորող աշակերտների ծնողներից դրամահավաքի մասին դիմում-բողոքների մասին լրագրողների հարցին, նախարարը պատասխանեց, որ ԿԳՆ-ն նման դիմումներ չի ստացել։

«Ես չեմ ասել, որ նման դրամահավաքները զրոյական կդառնան։ Բայց շատ դպրոցներում դրամահավաքները զրոյացել են։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել դպրոցներ և կան այդպիսի դպրոցներ, ունենք բողոքներ և միջոցներ ձեռնարկում ենք դրամահավաքը կանխելու համար։ Հիմա Չայկովսկու անվան դպրոցից որևէ դիմում-բողոք չենք ստացել, հենց ստանանք, կանդրադառնանք»,- հավելել է նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---