Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը գրեթե զրոյացել է

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը գրեթե զրոյացել է

PanARMENIAN.Net - 2018 թվականի օգոստոսին 2017 թվականի համադրելի՝ նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է ընդամենը 0,6%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հունիսին ու հուլիսին 2017-ի համադրելի ամիսների նկատմամբ գրանցվել էր 9,6% և 11,1% աճ։

Հուլիսի համեմատ օգոստոսին տնտեսական ակտիվությունն աճել է մոտ 8%-ով:

Ընթացիկ տարվա օգոսոտոսին նախորդ տարվա օգոստոսի ցուցանիշների համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,4%-ով, շինարարության ծավալը՝ 1,6%-ով, առևտրի շրջանառությունը՝ 14,7%-ով: Արտահանումն աճել է 5%-ով, ներմուծումը՝ 30,9%-ով:

Ծառայությունների ոլորտում գրանցել է երկնիշ աճ՝ 20,5%: Ոլորտը պահպանել է նախկին դինամիկան, ինչի մասին կարող եք մանրամասն կարդալ «Ինչպես է ֆուտբոլն օգնել Փաշինյանին. Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը» հոդվածում։

ՏԱՑ տեմբերի զրոյացման վրա հիմնականում ազդել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի կտրուկ՝ 16,7% անկումը, ինչը կարող է մասնակիորեն պայմանավորված լինել նախորդ ամիսներին՝ հունիսին (+16%) և հուլիս (+24%), գյուղատնտեսական արտադրանքի իրացման աշխատանքների առաջանցիկ տեմպով ու ընդհանուր աճի տեմպերի ճշգրտմամբ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---