Բաղրամյան 26-ի դարպասները այսուհետ բաց են լինելու քաղաքացիների համար

Բաղրամյան 26-ի դարպասները այսուհետ բաց են լինելու քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ Բաղրամյան 26 հասցեով գտնվող վարչապետի նստավայրի դարպասները բացվեցին հասարակ այցելուների համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացումից առաջ հայտարարել է, որ դարպասները բացվում են ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունը այլևս երբեք մեկուսացած և կտրված չի լինի ժողովրդից:

«Հայաստանի քաղաքացիները, այսուհետև ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, այնուհետև նախագահի նստավայրի տարածք և այն օգտագործել որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: Մենք հույս ունենք, որ այս դռները այլևս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանում իշխանությունը այլևս անշրջելիորեն պատկանում է իր ժողովրդին, իշխանությունը այլևս անշրջելիորեն պատկանում է Հայաստանի հանրապետության քաղաքացիներին», - ասել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---