ԱՄՆ-ն մտադիր է խստացնել գրին քարտի տրամադրման կաոնները24 սեպտեմբերի 2018 - 16:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները մտադիր են խստացնել այսպես կոչված գրին քարտերի կամ կացության մշտական իրավունքի տրամադրման կարգը: ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը համապատասպան առաջարկը հրապարակել է սեպտեմբերի 22-ին համացանցում: Ըստ դրա, ներգաղթյալները կարող են մերժվել գրին քարտի տրամադրման հարցում, եթե վերջիններս սոցիալական օգնություն են ստանում պետությունից: Իշխանությունները ենթադրում են, որ նրանք ապագայում էլ են ստանալու օժանդակությունը, գրում է Deutsche Welle-ն: Խոսքը սոցիալական նպաստների մասին է այնպիսի ծրագրերի շրջանակում, ինչպիսիք են ժամանակավոր օժանդակությունը կարիքավոր ընտանիքներին, արտոնյալ գներով ապրանքների գնումը, լրացուցիչ սոցիալական մոտեցումը, ինչպես նաև ոչ գումարային աջակցությունը՝ օրինակ, դեղորայքի կամ սննդամթերքի տրամադրումը: Եթե փոփոխություններն ընդունվեն, ցածր եկամուտով միլիոնավոր ընտանիքներ ստիպված կլինեն ընտրել պետության աջակցության և գրին քարտի միջև, նշում է Politico-ն: Կանոնների խստացումը կառնչվի հիմնականում օրինական ներգաղթյալներին և նրանց ընտանիքներին, քանի որ ապօրինի ներգաղթյալները, որպես կանոն, պետական աջակցության իրավունք չունեն: Տարեկան մոտ 50.000 մարդ է գրին քարտի վիճակահանության հաղթող դառնում: 2018-ի սկզբին հանրապետականները ԱՄՆ Կոնգրես են ներկայացրել ներգաղթի մասին նոր օրինագիծը, որով, ի թիվս այլ միջոցների, նախատեսվում է հրաժարվել վիճակահանությունից, ամրացնել սահմանների հսկողությունը և ֆինանսավորել պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |